90-ամյա վետերանները 1 շաբաթում 2 անգամ ցատկել են պարաշյուտով (լուսանկարներ)

15:06 • 27.08.16

Վետերաններ Ֆրեդ Գլովերն ու Էդվարդ «Թեդ» Փերին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում անկարգելով թռիչք են իրականացրել: Ընդամենը մի քանի օր անց տղամարդիկ ևս մի թռիչք են իրականացրել, այս անգամ` Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Merville Battery տարածքում, որտեղ 1944 թվականին ամրացված գերմանական բունկեր է եղել:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, վետերանները մասնակցում են Նորմանդիայում անցկացվող բարեգործական բնույթ կրող քառօրյա միջոցառմանը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառման մոտ 150 մասնակիցներ անկարգելներով ցատկելու արդյունքում վաստակած գումարները փոխանցելու են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, ովքեր այժմ հաշմանդամ են: