Ամերիկացի օդաչուներին հաջողվել է իջեցնել Boeing-ը, որի շարժիչը սկսել է մաս-մաս լինել հենց թռիչքի ժամանակ

22:23 • 28.08.16

Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավի անձնակազմը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել, երբ ինքնաթիռի շարժիչը սկսել է «քանդվել» հենց թռիչքի ժամանակ:

Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ավիաընկերության թվիթերյան էջը, որում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «Լավագույն պաշտպանական սարքավորումը լավ պատրաստված օդաչուն է»:

Աղբյուրի տվյալներով`ուղևորատար օդանավում 99 ուղևոր է գտնվելիս եղել, ինչպես նաև անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռը Նոր Օռլեանից ուղևորվում էր Օռլանդո, սակայն թռիչքի ժամանակ ի հայտ եկած արտակարգ դրության պատճառով որոշում է կայացվել վայրէջք կատարել Պենսակոլեում (Ֆլորիդա):