2016թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշմանդամություն ունի 202 800 անձ, 8 016-ը երեխաներ են. ԱՎԾ  

21:51 • 29.08.16

 

2016թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված են եղել 202 800 հաշմանդամություն ունեցող անձինք:

Ըստ ԱՎԾ-ի՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցողների թիվը կազմում է 8 016, որից  իգական սեռի են 2 514-ը: 18-ից մինչև 40 տարեկան 26 035 է, որոնցից 8 387 կին է: Այս տարիքային խմբից անժամկետ հաշմանդամություն ունի 19 297 անձ: 101 098 անձ  40-ից մինչև կենսաթոշակային տարիքի է:

2016թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամ երեխաների թիվը կազմում է  8 016, որոնցից 2 514-ը աղջիկներ են: