Թուրքական հրետանին Քիլիսի ռմբակոծումից հետո կրակ է բացել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ

22:58 • 29.08.16

Թուրքական հրետանին պատասխան կրակ է բացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանում, որտեղից ռմբակոծման էր ենթարկվել թուրքական հարավարևելյան Քիլիս քաղաքը:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հիշեցնելով, որ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին այսօր ավելի վաղ Քիլիսի ռմբահարման մասին:  Ռմբակոծությունն իրականացվել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջանից:  Քաղաքի ուղղությամբ 3 արկ է արձակվել, որոնցից մեկը պայթել է փողոցում, մյուս երկուսը` անապատում: Չորս մարդ վիրավորվել է:

Նախկինում Քիլիսը բազմիցս հրթիռակոծման է ենթարկվել Սիրիայի սահմանամերձ շրջաններից, որտեղ վերահսկողություն են իրականացնում իսլամիստները: