Արարատի մարզում վրաերթ կատարած վարորդին չի հաջողվել փրկել վրաերթի ենթարկվածի կյանքը

20:27 • 29.08.16

Օգոստոսի 28-ին, ժամը 21-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Գետափնյա գյուղից  Գեղանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի հարակից մասում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ազատ Դադայանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 29-ին ժամը 1.55-ին, Դադայանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: