Ոչ ոք չի կարող թելադրել Թուրքիային` ինչ ահաբեկիչների դեմ պայքարել. Անկարա

20:15 • 29.08.16

ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, թե ոչ ոք չի կարող թելադրել Թուրքիային` ում դեմ պայքարել. փոխանցում է Reuters գործակալությունը:

«Ոչ ոք իրավունք չունի ասել մեզ` որ ահաբեկչական կազմակերպության դեմ մենք կարող ենք պայքարել, իսկ որին մենք կարող ենք անտեսել»,- հայտարարել է Չելիկը:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախորդ շաբաթ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում` այնտեղ մտցնելով տանկեր և զինվորականներ: