Արամ Մանուկյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ՝ վիրահատության
«Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանքի տակ գտնվող Արամ Մանուկյանին այսօր քիչ անց վիրահատելու են: Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» արդեն իսկ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրան կվիրահատեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը:
Արամ Մանուկյանի վիրահատությունից հետո կվիրահատվեն նաև «Սասնա ծռեր» խմբի մյուս վիրավոր անդամները:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հրազենային վնասվածք ունի ոտքերի հատվածում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:










