Թրամփը կոչ է արել Քլինթոնին առողջության մասին ամբողջական տեղեկություններ հրապարակել

09:34 • 29.08.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին հրապարակել առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկություններ, գրում է «Взгляд»-ը:

 

«Ես կարծում եմ, որ երկու թեկնածուները պետք է հրապարակեն մանրամասն բժշկական տեղեկություններ: Ես դրա հետ կապված խնդիր չունեմ: Հիլարի՞»,- գրել է Թրամփը Twitter-ում:

 

Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերն իր առողջության հետ կապված խնդիրների մասին՝ Ջիմի Քիմելի երեկոյան հեռուստաշոուի ժամանակ բացելով վարունգներով լի տարան:

 

Նախընտրական ելույթներից մեկի ժամանակ Քլինթոնի պահվածքը բեմի վրա և լրագրողների հետ հարցազրույցը, ինչպես նաև նրա օգնականի կողմից լուսանկարի հրապարակումը, որտեղ նա պատրաստ է ներարկման, առիթ են դարձել, որպեսզի ամերիկյան ԶԼՄ-ները քննարկումներ սկսեն նախագահի դեմոկրատ թեկնածուի առողջական վիճակի մասին: