Եմենում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի
Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ. այս մասին հայտնում է Sky News Arabia ալիքը:
Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնում էր 65 զոհի և 55 վիրավորի մասին:
Երկուշաբթի առավոտյան ահաբեկչությունը կազմակերպել է մահապարտը ականապատ ավտոմեքենայում` ուժայինների ճամբարի հարևանությամբ, որը համերաշխ է երկրի իշխանությունների հետ:
Հարձակման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:










