Հրդեհ Մասիս քաղաքի սպորտդպրոցի պահեստում

15:08 • 29.08.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 29-ին՝ ժամը 09.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետարանի հետնամասում գտնվող սպորտդպրոցի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցականների փողոցի 1-ին նրբանցքի 27/13 հասցեում գտնվող սպորտդպրոցի պահեստային սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.57-ին, մարվել` 10.23-ին: Այրվել են մարմնամարզական ներքնակներ (25 հատ)  և 1 պատուհան: