Իսլանդիայի խոշորագույն հրաբուխը պատրաստվում է ժայթքել 40 տարի անց
Իսլանդիայում 40 տարի անց տագնապ է բարձրացել, երբ 1977-ից ի վեր առաջին անգամ երկրի խոշորագույն հրաբուխի խառնարանում հզոր ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է The Independent-ը` հղում անելով երկրի Օդերևութաբանական գրասենյակին, երկուշաբթի 4 մագնիտուդ և ավելի հզորություն ունեցեղ երկու ցնցում է գրանցվել Կատլա հրաբուխի խառնարանում:
Նշվում է, որ մոտ 10 ցնցում է գրանցվել 1450 մետր բարձրությամբ հրաբուխի խառնարանում: Վնասների և տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Կատլան ժայթքել է 1955-ին և 1999-ին: Սակայն դրանցից ոչ մեկն այնքան ուժգին չի եղել, որպեսզի կոտրի լեռան 10 կմ լայնությամբ խառնարանը պատող սառույցը:
Վերջին խոշորագույն ժայթքումը տեղի է ունեցել 1918-ին, որից հետո լեռնագագաթից 5 շաբաթ շարունակ մոխիր էր ժայթքում:










