Հնդկաստանի իշխանությունները կոչ են արել արտասահմանցի կին զբոսաշրջիկներին զերծ մնալ կիսաշրջազգեստ կրելուց
Հնդկաստանի իշխանությունները քննադատության են ենթարկվել այն բանից հետո, երբ խորհուրդ են տվել կին զբոսաշրջիկներին զերծ մնալ կիսաշրջազգեստ կրելուց: Մշակույթի նախարար Մախեշ Շարման հայտարարել է, որ օդանավակայան ժամանելուց հետո ճանապարհորդողներին կտրվեն խորհուրդների գրքույկներ, որոնցում կլինեն տաբուների ցուցակներ և վարքականոններ, գրում է BBC-ն:
Մասնավորապես, փաստաթղթում կա կետ, համաձայն որի կին զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում կիսաշրջազգեստ և այլ «կարճ» հագուստ կրել հնդկական փոքր քաղաքներում զբոսնելու ժամանակ: Նրանց խորհուրդ է տրվում նաև խուսափել միայնակ ուշ ժամին դուրս գալ և լուսանկարել այն տաքսիների համարները, որոնք նստում են, որպեսզի այդ լուսանկարներն ուղարկեն որևէ մեկին ուղևորությունից առաջ:
Նախարարը նման խորհուրդները բացատրել է կանանց անվտանգության մասին հոգալով: Հարցին՝ արդյոք երկրի իշխանությունները դրես-կո՞դ են սահմանում արտասահմանցի զբոսաշրջիկների համար, նախարարը պատասխանել է, որ Հնդկաստանը «մշակութային երկիր» է և այնտեղ կա դրես-կոդ տաճարներ այցելելու համար:










