Իրաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 15 մարդ
Առնվազն 15 մարդ մահացել է և 16-ը վիրավորվել է իրաքյան Քերբելա քաղաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է The Daily Star թերթը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ հարձակմանը մասնակցել է 5 անհայտ անձ` զինված հրացաններով և նռնակներով: Գրոհայիններից մեկը հասցրել է գործողության մեջ դնել մահապարտի գոտին: Մյուսները գնդակահարվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ահաբեկչության համար պատասախանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










