Կադիրովն արտակարգ դրություն է հայտարարել Չեչնիայի ամբողջ տարածքում
Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է ամբողջ երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին. փոխանցում է Газета-ն:
«Երկուշաբթի անցկացվել է ԱԻ չեզոքացման հարցով օպեր շտաբի նիստ, որը պայմանավորված է եղել հորդառատ անձրևներով, ուժգին քամիով և կարկուտով: Չեչնիայի էկոնոմիկայի և զարգացման նախարարության ղեկավար Աբդուլա Մագոմադովը զեկուցել է, որ աղետը փլուզումներ է առաջացրել 4 շրջաններում և Գրոզնի քաղաքում»,- գրել է Կադիրովը սոցկայքում:
Նա նաև նշել է, որ ԱԻ ռեժիմ է հայտարարվել ամբողջ հանրապետության տարածքում: Կադիրովի խոսքով՝ փոթորիկի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի վնասվել են 372 տների տանիքներ, այդ թվում` 27 բազմաբնակարան շենքերի:










