Դիեգո Մարադոնային թույլ չեն տվել հեռանալ երկրից` կեղծ փաստաթղթերի պատճառով

20:40 • 29.08.16

Հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում. հայտնում է Clarin պարբերականը:

Ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել են կեղծ անձնագիր և ավիատոմսեր, երբ նա փորձել է մեկնել Դուբայ՝ իր սիրելիի՝ Ռոսիո Օլիվիայի հետ: Նրան չեն թողել լքել երկիրը: 55-ամյա Մարադոնան հայտարարել է, որ այդ գործողությունները պատասխանն են իր քաղաքական դիրքորոշմանը:

Մարադոնան 1986թ. աշխարհի չեմպիոն է: Իր կարիերայի մեծ մասը նա անցկացրել է իտալական «Նապոլի» ակումբում, որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի մրցաշարի հաղթող: