Գործարարը մեկ տարի շարունակ խնդրել է Մոսկվայի ոստիկանությանը պաշտպանել իրեն Շաքրո Մոլոդոյի մարդկանցից
Մոսկվայի իրավապահ մարմինները երկու անգամ անտեսել են ձեռնարկատեր Լև Գարամովի հայտարարությունն իրեն ուղարկվող հաշվեհարդարի սպառնալիքների մասին, գրում է life.ru-ն:
Քննիչները ստուգում են Մոսկվայի Ռամենկի թաղամասի ոստիկանական բաժնի աշխատակիցներին, քանի որ Գարամովը քրեական հեղինակություն Զախարի Կալաշովի (մականունը՝ Շաքրո Մոլոդոյ) մարդկանցից պաշտպանվելու հարցով երկու անգամ օգնության համար դիմել է նրանց: Ձեռնարկատերը խնդրել է ոստիկանությանը ձերբակալել բանդիտներին, ովքեր նրանից գումար են շորթել:
Տղամարդը մի անգամ դիմել է ոստիկանության բաժին, երբ նրան ծեծի են ենթարկել Շաքրո Մոլոդոյի մարդիկ՝ 10 միլիոն ռուբլի շորթելով: Երկրորդ անգամ նա դիմում է գրել արդեն կյանքի և առողջության սպառնալիքներ ստանալուց հետո:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Շաքրո Մոլոդոյի մարդկանց նկատմամբ և ձերբակալել նրանց արդեն քրեական հեղինակության ձերբակալությունից հետո:










