Նորվեգիայում կայծակի հետևանքով 323 եղնիկ է սատկել (լուսանկարներ)

22:07 • 29.08.16

Նորվեգիայի խոշորագույն Հարդանգերվիդա պուրակում կայծակի հարվածից 323 վայրի եղնիկ է սատկել. գրում է BBC-ն:

Հաղորդվում է, որ կենդանիները սատկել են կայծակի մեկ հարվածի հետևանքով: Հզոր հարվածը պատուհասել է Նորվեգիայի այդ շրջանին օգոստոսի 26-ին:

Կենդանիների մարմինները հայտնաբերվել են մոտ 50 քմ տարածքով հատվածում:

Այգու վարչակազմում կարծում են, որ ուժեղ կայծակի պատճառով նրանք վախից հավաքվել են մի տեղում:

Այժմ դեպքի վայրում աշխատում են այգու աշխատակիցները: Նրանք հավաքում են կենդանիների մնացորդները, որոնք կփոխանցվեն հետագա անալիզների համար:

Some of the reindeer, with their eyes open, which died by the lightning strike during the storm in Norway on Friday
The environmental agency said reindeer tended to stay very close to each other in bad weather, which could explain how so many were killed at once
These dead reindeer were among thousands which normally migrate across the Hardanangervidda plateau as the seasons change