Ոստիկանությունը հերքել է Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին տվյալները

10:19 • 29.08.16

Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին հաղորդագրությունները չեն հաստատվել: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Էնդի Նիմանը, գրում է РИА Новости-ն:

 

«Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին հաղորդագրությունները ստացվել են բարձր ձայների առնչությամբ: Ոչ մի կրակոց չի եղել: Ոչ մեկ չի վիրավորվել: Ձայների աղբյուրը պարզելու նպատակով հետաքննությունը շարունակվում է»,- գրել է Նիմանը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոս Անջելեսի օդանավակայանը մասամբ փակվել է՝ կրակոցների մասին չհաստատված հաղորդագրությունների պատճառով: Օդանավակայանի ոստիկանությունը հետազոտում է տարածքը: