Հռոմի պապը և Մարկ Ցուկերբերգը մտադիր են հաղորդակցման տեխնոլոգիաները ծառայեցնել աղքատության դեմ պայքարին (լուսանկարներ)

21:36 • 29.08.16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ հետ. հայտնում են Վատիկանի ԶԼՄ-ները:

«Նրանք քննարկել են` ինչպես օգտագործել հաղորդակցման տեխնոլոգիաները` աղքատության դեմ պայքարելու և կենդանի շփման մշակույթը խրախուսելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Բացի դրանից՝ պոնտիֆիկոսը և Ցուկերբերգը քննարկել են միջոցառումները, որոնք կօգնեն «մի փոքր հույս տալ այն մարդկանց, ովքեր գտնվում են դժվար վիճակում»:

Հանդիպման ավարտին Ցուկերբերգը Հռոմի պապին նվիրել է անօդաչու սարքի խաղալիք մոդել, ինչպես նաև նշել է պոնտիֆիկոսի անմոռանալի ջերմության և բարության մասին:

Pope Francis meets Facebook founder and CEO Mark Zuckerberg, second from left, and his wife Priscilla Chan, at the Santa Marta residence, the guest house in ...
Pope Francis meets Facebook founder and CEO Mark Zuckerberg, second from right, and his wife Priscilla Chan, right, at the Santa Marta residence, the guest h...
Pope Francis meets Facebook founder and CEO Mark Zuckerberg, second from left, and his wife Priscilla Chan, at the Santa Marta residence, the guest house in ...