Նյու Ջերսիում ոստիկանը փրկել է մեռնել ցանկացող տղամարդուն սլացող գնացքի տակ ընկնելուց (տեսանյութ)

10:03 • 29.08.16

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Սեկոկուս քաղաքում ոստիկանը փրկել է տղամարդուն սլացող գնացքի տակ ընկնելուց, հայտնում է ABC-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան: Տրանսպորտային ոստիկանության 41-ամյա աշխատակից Վիկտոր Օրտիզը հաղորդագրություն է ստացել ոչ ադեկվատ ուղևորի մասին: Երբ «Ես չեմ գնա բանտ, ես չեմ գնա բանտ» բացականչություններով նա նետվել է երկաթգծերի վրա և սկսել քայլել, ոստիկանը հետևել է նրան՝ չնայած նրան, որ կարճ ժամանակ անց գնացք էր ժամանելու:

 

Տեսնելով մոտեցող գնացքը՝ ուղևորը ծնկի է եկել և ասել. «Ես ուղղակի ուզում եմ մեռնել, ես ուղղակի ուզում եմ մեռնել»: Օրտիզը ձեռնաշղթա է հագցրել նրա աջ ձեռքին և փորձել է նրան հեռացնել այդ հատվածից: Վերջինս ակտիվ դիմադրություն է ցույց տվել: Չնայած դրան՝ ոստիկանը կարողացել է նրան մի կողմ քաշել գնացքի անցնելուց վայրկյաններ առաջ: