Ալպերում անհետացել է Շվեյցարիայի օդուժին պատկանող ինքնաթիռը

22:44 • 29.08.16

Ալպյան լեռնագագաթների գլխավերևում թռչելիս ռադարների էկրաններից անհետացել է Շվեյցարիայի Ռազմաօդային ուժերին պատկանող McDonnell Douglas F/A-18С ինքնաթիռը: Այս մասին հայտնում է Airlive պարբերականը:

Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռում մեկ օդաչու է գտնվում: Վերջինիս ճակատագիրը դեռևս հայտնի չէ:

Անմիջապես ոտքի է հանվել որոնողափրկարարական թիմը, որը աշխատանքներ է տանում դեպքի վայրում: