Թուրքիայում ձերբակալվել է Բնապահպանության և քաղաքաշինության նախարարության 14 աշխատակից

10:38 • 29.08.16

Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարությունում ոստիկանական խոշոր գործողություն է իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել է նախարարության 14 աշխատակից: Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը:

 

Նրանք տարվել են Անկարայի գլխավոր դատախազություն:

Ձերբակալվածներից 5-ն ավելի ուշ փաստաբանների միջնորդությամբ ազատ են արձակվել: 


Ձերբակալվածներին մեղադրում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման հետ կապեր ունենալու համար: 



Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: