Լոս Անջելեսի օդանավակայանում Զորոյի հագուստով տղամարդ է ձերբակալվել (տեսանյութ)
Լոս Անջելեսի օդանավակայանում ձերբակալվել է Զորոյի հագուստով մի տղամարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք ձերբակալվածը որևէ առնչություն ունի ավելի վաղ օդանավակայանի տարածքում կրակոցների վերաբերյալ ստացված հաղորդագրությունների հետ:
Նշվում է, որ ստուգվել են բոլոր տերմինալները, և բոլոր ուղևորները մանրազնին ստուգումներ են անցնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոս Անջելեսի օդանավակայանը մասամբ փակվել է՝ կրակոցների մասին չհաստատված հաղորդագրությունների պատճառով:
Ավելի ուշ Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Էնդի Նիմանը հայտնել է, որ Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին հաղորդագրությունները չեն հաստատվել:
«Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին հաղորդագրությունները ստացվել են բարձր ձայների առնչությամբ: Ոչ մի կրակոց չի եղել: Ոչ մեկ չի վիրավորվել: Ձայների աղբյուրը պարզելու նպատակով հետաքննությունը շարունակվում է»,- գրել է Նիմանը:










