Ֆրանսիայի լողափերից մեկում հարձակվել են թոփլես լողացող կնոջ վրա
Ֆրանսիայի Շատոնյոֆ-սյուր-Շարանտ կանտոնում հարձակվել են կնոջ վրա՝ առանց լողազգեստի վերնամասի լողալու համար:
Ինչպես հայտնում է Euromag-ը, վկաների խոսքով` 30 տարեկանին մոտ կինը սեղանի թենիս էր խաղում իր երեխաների հետ, երբ նրան է մոտեցել հանգստացողների մեկ այլ խումբ և խնդրել ծածկել կուրծքը:
Կինը հրաժարվել է կատարել նրանց խնդրանքը, որից հետո նրան գցել են գետնին, սկսել հարվածներ հասցնել և հանել հագին եղած մնացած հագուստը:
Հարձակվողների խոսքով` երեք երեխայի մայրն իրեն «սադրիչ կերպով էր դրսևորում»:
Միջադեպից հետո Շատոնյոֆ-սյուր-Շարանտի քաղաքապետը որոշում է հրապարակել, որի համաձայն՝ բոլոր լողացողները, այդ թվում` երեխաները» պարտադիր պետք է լողազգեստ կրեն լողափերում:










