Երևան-Երասխ ճանապարհին «Կիա Սորենտո»  բախվել է բետոնե սյուներին. ուղևորներից մեկը մահացել է

18:52 • 30.08.16

Օգոստոսի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է բետոնե սյուներին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1975 թ. ծնված Վազգեն Հովհաննիսյանը, տեղում մահացել է:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: