Alaska Airlines-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել ուղևորի՝ դուռը բացելու փորձից հետո

09:07 • 30.08.16

Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել, երբ ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ փորձել է բացել օդանավի դուռը, հայտնում է CBS News հեռուստաալիքը:

 

Ինքնաթիռը երկուշաբթի առավոտյան դուրս է եկել Նյու Յորքում Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանից և ուղևորվել է Սիեթլ: Ինչպես հայտնել է ընկերության ներկայացուցիչը, նրան չի հաջողվել բացել դուռը, քանի որ երբ ինքնաթիռն օդում է, այն ֆիզիկապես հնարավոր չէ բացել:

 

Ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել Մինեապոլիսում:

 

Ուղևորը հեռացվել է չվերթից: Հարցաքննությունից հետո ոստիկանությունը եկել է եզրակացության, որ տղամարդը «վտանգ է ներկայացնում ինքն իր համար»: