Ֆրանսիայի նախագահը էկոնոմիկայի նոր նախարար է նշանակել

22:03 • 30.08.16

Ֆրանսիայի էկոնոմիկայի նոր նախարար է նշանակվել Միշել Սափենը. այս մասին հայտնում է France Presse գործակալությունը` հղում անելով երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակազմին: Սափենը նախկինում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը:

Օլանդն այսօր ընդունել է երկրի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի հրաժարականը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնը պաշտոնապես կհայտարարի իր հրաժարականի մասին և լիազորությունները կփոխանցի նոր նախարարին. փոխանցում է Интерфакс-ը:

Ամենայն հավանականությամբ, 38-ամյա նախկին նախարարը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին՝ որպես իր սեփական En Marche! քաղաքական շարժման առաջնորդ:

Հարցումների համաձայն՝ Մակրոնը հեղինակությամբ 2-րդ քաղաքական գործիչն է Ֆրանսիայում, նա զիջում է միայն նախկին վարչապետ Ալեն Ժյուպեին: