Ավարտվում են Վրաստանից Հայաստան տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները
Միջազգային նշանակության Պոնիչալա-Մառնեուլի-Գուգութի (վրաց-հայկական սահման) ճանապարհի վերականգնումը կավարտվի մոտ ժամանակներս: Դա Հայաստանը Թբիլիսիի հետ կապող ամենակարճ ճանապարհն է, գրում է sputnik-georgia.ru-ն:
Մոտ 19,1 միլիոն լարի (մոտ 8,3 միլիոն դոլար) արժողությամբ նախագիծն իրականացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների հարցերով նախարարության ավտոճանապարհների բաժինը:
Նախագծի շրջանակում Բոլնիսի և Դմանիսիի շրջաններում կթարմացվեն ճանապարհածածկը, հասարակական տրանսպորտի կանգնելու համար նախատեսված տարածքները, մայթեզրերը, կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Պոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 300 մետր երկարությամբ հատվածում Վրաստանում առաջին անգամ իրականացվում է նորարարական մեթոդով ճանապարհի հիմքի տեղադրում, որը ենթադրում է ճանապարհի հիմքի ամրացում՝ դրա հուսալիության և օգտագործման ժամկետները երկարացնելու համար:










