Ավելի քան 60 ենթադրյալ իսլամիստ ծառայության է անցել գերմանական բանակում. Die Welt
Գերմանիայի տարածքում ապրող իսլամիստները փորձում են հայտնվել գերմանական բանակի շարքերում՝ ռազմական պատրաստություն անցնելու նպատակով, իսկ այնուհետ օգտագործել անձնական հմտություններն ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, հայտնում է Die Welt-ը՝ իր աղբյուրներին հղումով:
Թերթի տեղեկություններով՝ Բունդեսվերում ծառայության է անցել 64 ենթադրյալ իսլամիստ: Բացի այդ, հետախուզությունը Գերմանիայի բանակում 268 ենթադրյալ աջ ծայրահեղական է հայտնաբերել և վեց ձախ ծայրահեղական:
Հաղորդվում է, որ Գերմանիայի ռազմական ղեկավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել օրենսդրությունում, որի համապատասխան բանակում ծառայության անցնելու համար թեկնածուներն անվտանգության ավելի խիստ ստուգումներ կանցնեն:
Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ որոշման ընդունման փուլում է:










