Թաիլանդում բացվել է առաջին «հալալ» հյուրանոցը (լուսանկարներ)

15:12 • 30.08.16

Գերազանցապես բուդդիստներով բնակեցված Թաիլանդի մայրաքաղաքում բացվել է առաջին «հալալ» հյուրանոցը: Որոշման պատճառ է հանդիսացել ավելի շատ մահմեդական այցելուներ գրավելու հույսը, հաղորդում է Reuters-ը:

 

Ըստ զբոսաշրջության ոլորտի տվյալների`անցած տարի Թաիլանդ է ժամանել մոտ 30 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից միայն մոտ 658.000-ն է Մերձավոր Արևելքից եղել:

 

«Աշխարհում 1,6 միլիարդ մահմեդական կա: Սա հսկայական շուկա է, որի միայն մեկ տոկոսը կօգնի մեզ բարգավաճել»,- ասել է Բանգկոկի Al Meroz 4-աստղանի հյուրանոցի գլխավոր տնօրենը:

 

Նշվում է, որ Al Meroz հյուրանոցը մզկիթի ոճով է կառուցված և երկու աղոթասենյակ ու երեք «հալալ» ճաշասենյակ ունի: