Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 3000 մարդ է հոսպիտալացվել
Օգոստոսի 22-28-ը Ճապոնիայում շոգը դարձել է շուրջ 3000 մարդու հոսպիտալացման պատճառ: Այդ մասին երեքշաբթի հայտարաել է երկրի գլխավոր հրշեջ ծառայությունը:
Նշվում է, որ ջերմային հարվածով ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 2821 մարդ, երկուսը մահացել են: Դրանից մեկ շաբաթ առաջ գերտաքացումից հիվանդանոցում էր հայտնվել 5668 մարդ:
Ճապոնիայում շոգ եղանակ է հաստատվել հունիսի կեսերից: Անկախ անձրևների սեզոնի ավարտից Տոկիայում պարբերաբար տեղումները շարունակվում են և տապին զուգորդվում է խոնավությունը: Միայն հուլիս ամսվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 30 հազար մարդ:










