Ջոն Լենոնին սպանողին կրկին մերժել են վաղաժամ ազատ արձակելու հարցում

09:27 • 30.08.16

ԱՄՆ-ում պայմանական վաղաժամ ազատ արձակման հարցով հանձնաժողովը հրաժարվել է ազատ արձակել Ջոն Լենոնին սպանողին, հայտնում է New York Daily News-ը:

 

Մարկ Դևիդ Չեփմենն արդեն իններորդ անգամ է պայմանական ազատ արձակման մասին դիմում ներկայացնում և ամեն անգամ մերժում ստանում:

 

Հաջորդ անգամ 61-ամյա Չեփմենը կկարողանա ազատ արձակվելու մասին դիմում ներկայացնել միայն երկու տարի անց:

 

1980 թվականի դեկտեմբերի 8-ին հանցագործը հինգ անգամ կրակել է հայտնի երաժշտի մեջքին, երբ նա կնոջ՝ Յոկո Օնոյի հետ միասին վերադառնում էր Hit Factory ձայնագրման ստուդիայից: 25 րոպե անց բժիշկները գրանցել են Լենոնի մահը:

 

Չեփմենը չի փորձել փախչել հանցագործության վայրից, ոստիկանությունը նրան ձերբակալել է հենց այդտեղ:

 

Դատարանը Չեփմենին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 20 տարի անց պայմանական վաղաժամ ազատ արձակման մասին դիմում ներկայացնելու իրավունքով: