Նորվեգիան պատրաստվում է մինչև 15 հազար փախստական արտաքսել երկրից

15:57 • 30.08.16

Նորվեգիայի իշխանությունները պատրաստվում են երկրից արտաքսել 2015 թվականին ապաստանի համար դիմած փախստականների մոտ կեսին՝ մինչև 15 հազար մարդու, հայտնում է NRK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով թագավորության իմիգրացիայի հարցերով վարչությանը:

 

Անցած տարվա աշնանը ռուս-նորվեգական սահմանով փախստականների հոսքը ռեկորդային բարձր է եղել: Ապաստանի համար դիմում ներկայացրած մարդկանց թիվը գերազանցել է 30 հազարը:

 

Իմիգրացիոն օրենսդրության խստացման օգնությամբ իշխանություններին հաջողվել է կանգնեցնել փախստականների հոսքը, սակայն այժմ հարց է առաջացել, թե ժամանածներից քանիսը կարող են մնալ թագավորությունում: