ՀԴԲ-ն ձերբակալել է Օբամայի դեմ մահափորձ նախապատրաստած անձին. լրատվամիջոցներ
ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոն Մասաչուսեց նահանգում ձերբակալել է մի տղամարդու, ով նախապատրաստվում էր մահափորձ իրականացնել երկրի նախագահ Բարաք Օբամայի դեմ, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Նշվում է, որ 40-ամյա Ջոզեֆ Գարգյուլոն ձերբակալվել է օգոստոսի 27-ին, երբ նրա տանը իրականացված խուզարկությունից հետո հայտանբերվել է հրազենային ու սառը զենքի բավականին մեծ քանակ:
Ըստ բյուրոյի տվյալների՝ ամերիկացուն սկսել են հետևել այս տարվա հուլիսից: Գերատեսչության աշխատակիցներին հայտնի է դարձել, որ Գարգյուլոն պատրաստվում էր սպանել Օբամային նրա արձակուրդի ժամանակ:
Բացի այդ, ըստ գերատեսչության տվյալների, Գարգյուլոն բազմիցս հայտարարել էր, որ հաշվեհարդար կտեսնեի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների, ինչպես նաև մուսուլմանների հետ:










