Սումատրայում օդի աղտոտվածության արտակարգ իրավիճակ է հայտարարվել (լուսանկարներ)

06:20 • 30.08.16

Ինդոնեզիայի Սումատրա կղզում գտնվող Ռիաու գավառի իշխանությունները  երեքշաբթի փակել են դպրոցները, ինչը կապված է անտառային հրդեհների պատճառով օդում առկա աղտոտվածության հետ: Ըստ տեղի արտակարգ շտաբի տվյալների՝  աղտոտվածության տվյալների ինդեքսը գերազանցել է 360-ի ցուցանիշը, այն դեպքում, երբ 200 ցուցանիշն արդեն ծայրահեղ վտանգավոր է համարվում առողջության համար:

Կրթական պրոցեսի վերսկսման մասին որոշումը կկայացվի օդի աղտոտվածության նվազումից հետո:

Ավելի վաղ մի քանի շրջան, այդ թվում Ռիաուն, արտակարգ իրավիճակ էր հայտարարել անտառային հրդեհների տարծքի ավելացման պատճառով: