ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսել հնարավոր կլինի պաշտոնից Էրդողանի հեռանալուց հետո. եվրահանձնակատար
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին խոսել հնարավոր կլինի պաշտոնից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռանալուց հետո: Այդ մասին հայտարարել է թվային տնտեսության և տեղեկատվական հանրության հարցերով եվրոպական հանձնակատար Գյունտեր Էթինգերը, գրում է РИА Новости-ն:
«Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախկինի պես կարևոր են ԵՄ-ի համար: Ներկայիս հանգամանքներում ընդհուպ մինչև հաջորդ տասնամյակ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն իրատեսական չէ: Այդ մասին հնարավոր կլինի խոսել հավանաբար Էրդողանի հեռանալուց հետո»,- ասել է Էթինգերը գերմանական Bild-ին տված հարցազրույցում:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ 2005 թվականին սկսված բանակցությունները տարաձայնությունների պատճառով բազմիցս ընդհատվել են:










