Ուկրաինայում ուսանողները կրթաթոշակները կրճատելու համար տորթ են նետել ֆինանսների փոխնախարարի վրա
Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ասուլիսի ժամանակ տեղացի ուսանողները տորթ են նետել փոխնախարար Սերգեյ Մարչենկոյի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն` ուսանողների վրդովմունքն առաջացրել է ֆիննախարարության նախաձեռնությունը՝ կրթաթոշակները կրճատելու վերաբերյալ:
Բողոքի ակցիայի ժամանակ ուսանողները կարգախոսով պաստառներ են ցուցադրել և բացականչել, որ նախարարությունը պետք գումարներ հատկացնի կրթությանն ու առողջապահությանը, ոչ թե ռազմական գործողություններին երկրի հարավարևելյան շրջաններում:
Մի քանի րոպե անց բողոքողներին սրահից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները:










