Վարդենիսում բերման է ենթարկվել սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող քաղաքացին
13:48 • 30.08.16
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 29-ին, ժամը 17.25-ին, Իջևան քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Գարիկ Ա.-ին։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, վերջինս օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
Placeholder










