Սենատի քվեարկության արդյունքում Դիլմա Ռուսեֆը հեռացվում է Բրազիլիայի նախագահի պաշտոնից
Բրազիլիայի Սենատը քվեարկել է Դիլմա Ռուսեֆին նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին: Այս մասին հայտնում է BBC News-ը` հիշեցնելով, որ ավելի վաղ Ռուսեֆի իմպիչմենթի օգտին քվեարկել էին բրազիլացի պատգամավորները:
Դիլմա Ռուսեֆին մեղադրում են դաշնային բյուջեի հետ կապված խաբեություններ իրականացնելու մեջ` երկրում առկա ֆինանսական խնդիրների ծավալները թաքցնելու համար: Քննադատների խոսքով` Ռուսեֆը թաքցրել է բյուջեի դեֆիցիտը` 2014-ին իր համար նոր ժամկետով նախագահություն ապահովելու նպատակով:
Ինքը Ռուսեֆը պնդում էր իր անմեղությունը: Նրա խոսքով` պաշտոնից իր հեռացումը դավադրության հետևանք է: Նա հայտարարել է, որ իմպիչմենթը իր տեսակով պետական հեղաշրջման օրինակ է:
Հիշեցնենք, որ Ռուսեֆին նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացրել էին մայիսին:










