17-ամյա ինդոնեզացին հարձակվել է քահանայի վրա` ոգեշնչվելով ֆրանսիացի քահանայի սպանությամբ

21:12 • 31.08.16

Ինդոնեզացի 17-ամյա պատանին, ով հարձակում է գործել կաթոլիկ քահանայի վրա, ոգեշնչվել է ֆրանսիացի քահանայի սպանությամբ, որն իրականացվել էր հուլիսին` «Իսլամական պետություն» խմբավորմանը ենթակա ահաբեկչի կողմից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Ջակարտայի ազգային ոստիկանության պետին:

Նշվում է, որ պատանու` ռումբ պատրաստելու հմտությունը, որը նա ձեռք էր բերել համացանցից, սիրողական բնույթի էին, և նրա պատրաստած մահապարտի գոտին չի պայթել: Ծխականները կանխել են 17-ամյա տղայի գործողությունները, երբ նա դանակով հարձակվել է քահանային:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի, իսկ ներկա պահին պատանին կալանքի տակ է գտնվում:

Ոստիկանապետի խոսքով` տղայի անհաջող հարձակումը նմանակում է համացանցում տարածված «միայնակ գայլ» կոչվող երևույթին, որը տարածում է գտնվում մուսուլմանաբնակ երկրներում: