Իտալիայում ավերիչ երկրաշարժից հետո մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 3.000 հետցնցում

16:41 • 31.08.16

Լույս օգոստոսի 24-ին Իտալիայում տեղի ունեցած առաջին ավերիչ ստորգետնյա ցնցումից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրաշարժի գոտում գրանցվել է ավելի քան 3 հազար տարբեր ուժգնության հետցնցում: Այդ մասին հայտնել է Իտալիայի երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտը, գրում է РИА Новости-ն:

 

Ընդհանուր առմամբ, սեյսմոլոգներն արդեն գրանցել են 3001 հետցնցում, այդ թվում՝ 3,0-4,0 մագնիտուդով 133 ցնցում, ինչպես նաև 4.0-5.0 մագնիտուդով 12 ցնցում: 5.0-ից ավելի մագնիտուդով սեյսմիկ ցնցում տեղի է ունեցել ընդամենը մեկ անգամ:

 

Հաղորդվում է, որ հետցնցումների հետևանքով նոր ավերածություններ են գրանցվել, սակայն զոհերի պատճառ դրանք չեն դարձել: