Ճապոնիայի ծերանոցներից մեկում 9 մարդ է զոհվել Լայոնռոք թայֆունի պատճառով
Ճապոնիայի Իվաիձումի քաղաքի ծերանոցում ինը թոշակառուի մարմին է հայտնաբերվել: Ծերանոցի շենքը լցվել է Լայոնռոք թայֆունի պատճառով վարարած գետի ջրերով: Այդ մասին հաղորդել է պրեֆեկտուրայի ոստիկանությունը:
Թոշակառուների մահվան պատճառը դեռ չի հաղորդվում: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:
Ավելի վաղ հաղոդվում էր հարևան Կուձի քաղաքում մահացած մեկ տարեց կնոջ մասին, ում տունը նույնպես ջրի տակ է անցել տարրերքի պատճառով:










