Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Լամբարյանի՝ կալանքի որոշումը վերացնելու միջնորդությունը
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի՝ կալանքի որոշումը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմից միջնորդությունը: Այս մասին Tert.am –ին հայտնեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
«Մերժման հիմքերին ծանոթ չեմ, քանի որոշումը դեռևս չեմ ստացել»,- հավելեց Ինեսսա Պետրոսյանը:
Արմեն Լամբարյանն ինքը դատական նիստին ներկա չի գտնվել, քանի դատական նիստին մասնակցելու ցանկություն չի հայտնել:
Հարցին, թե կներկայացվի Վճռաբեկ բողոք, փաստաբանն ասաց, որ այդ հարցին կկարողանա պատասխանել իր պաշտպանյալի հետ այդ հարցը քննարկելուց հետո:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանը դեռ գտնվում է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Նա երկու շաբաթ հետո վիրահատության պետք է ենթարկվի:










