Օբաման ու Էրդողանը կքննարկեն Գյուլենի ճակատագիրը G20 գագաթաժողովի ժամանակ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը G20 վեհաժողովի ժամանակ, հայտնում է Reuters-ը:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համագործակցում է Թուրքիայի հետ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ ապացույցները գնահատելու հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ Գյուլենի վերաբերյալ նոր տեղեկատվություն գտնելու համար: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները նրան են մեղադրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ որևէ մեկի պաշտպանության հարցում, ով վնասել է իրենց դաշնակցին, և որ Վաշինգտոնն աջակցել է Թուրքիայի իշխանություններին հեղաշրջման փորձի ժամանակ:










