Ամերիկյան ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իռլանդիայում. կա 16 տուժած

15:20 • 31.08.16

Ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից չվերթ է իրականացրել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան, սակայն անսպասելի տուրբուլենտության պատճառով ստիպված է եղել վթարային վայրէջք իրականացնել Իռլանդիայի «Շանոն» օդանավակայանում:

 

Ինչպես նշում է BBC-ն, Boeing 767-300 ինքնաթիռում գտնվել է 207 ուղևոր ու անձնակազմի 13 անդամ։ Ուղևորներից 14-ն ու անձնակազմի 2 անդամ վնասվածքներ են ստացել: