Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է Հալեպում ԻՊ-ի խոսնակի մահվան լուրը

16:10 • 31.08.16

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Հալեպում ռուսական Սու-34-ի օդային հարվածի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման խոսնակ Մուհամադ ալ Ադնանին, հայտնում է РИА Новости-ն:

 

«Ոչնչացված ահաբեկիչների թվում, հետախուզության մի քանի ալիքներով հաստատված տեղեկություններով, եղել է դաշտային հրամանատար Աբու Մուհամադ ալ Ադնանին, ով առավել հայտնի է որպես «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման «ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցով պաշտոնական ներկայացուցիչ»»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

 

Նշվում է, որ Աբու Մուհամադ ալ Ադնանին համարվում էր ԻՊ-ում երկրորդ անձը խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիից հետո և հայտնի է եղել Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում ահաբեկչությունների անցկացման իր կոչերով:

 

Ավելի վաղ խմբավորումը հայտարարություն է տարածել ալ Ադնանիի մահվան մասին: