Սան-Պաուլոյում Ռոուսեֆի իմփիչմենթի դեմ հանդես եկող ցուցարարների շրջանում ռումբ է պայթել
Երեքշաբթի երեկոյան Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆի իմփիչմենթի դեմ հանդես եկող ակցիայի մասնակիցների շրջանում ռումբ է պայթել, հաղորդում է Folha de Sao Paulo կայքը:
Պարբերականի տվյալներով՝ դրանից անմիջապես հետո ռազմականացված ոստիկանությունը սկսել է ցրել ցույցը: Երեք մարդ է ձերբակալվել, պայթյունի հետևանքով տուժածների առկայության մասին տեղեկություններ չկան:
Կայքը նշում է, որ դեպքի վայրում այլ ցուցարարներ են հավաքվում: Նրանք քարեր ու փայտեր են բերում, որոշ ցուցարարներ իրեր են նետում ոստիկանության ուղղությամբ:










