Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում 13-ամյա տղային կախված են գտել. Shamshyan.com

09:37 • 31.08.16

Այսօր՝ ժամը 22:50-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին: Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: