Սիրիայում զոհվել է Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանման նախկին հրամանատարը. լրատվամիջոցներ
Սիրիայի Հալեպ քաղաքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջոկատներից մեկի նախկին հրամանատար Ահմադ Գոլյամին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ իրանական «Ֆարս» գործակալությանը հղումով:
«Այսօր ահաբեկիչների հետ կռվի ժամանակ ծանր վնասվածք է ստացել և մի քանի ժամ անց մահացել Սարդար Ահմադ Գոլյամին՝ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկը»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:










