Թրամփը հայտնել է Մեքսիկայի նախագահի հետ հանդիպելու մտադրության մասին

16:31 • 31.08.16

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Թրամփի թվիթերյան գրառմանը:

 

«Ես ընդունել եմ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրավերն ու շատ եմ սպասում մեր վաղվա հանդիպմանը»,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ նախագահական մրցապայքարի ամենասկզբում Թրամփը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքն անպայման պատ է կառուցելու հարևան Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի «թմրամոլ ու սանձարձակ մեքսիկացիները» մուտք չգործեն Միացյալ Նահանգներ: